Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Էսթետիկ բժշկություն

Ճարպի արտամղման վիրահատությունն արդեն նորաձև չէ

Ճարպի արտամղման վիրահատությունն արդեն նորաձև չէ

Նոր հետազոտության համաձայն՝ հակատարիքային վիրաբուժական պրոցեդուրաների երկրպագուների շրջանում նոր շունչ է հայտնվել: Հիմա երիտասարդացող տղամարդիկ և կանայք չեն ուզում ճարպն արտամղել, ընդհակառաը՝ նրանք երազում են այն հետ ուղարկել դեպի դեմքը, պարանոցը: Վերջին տարում երիտասարդացման պրոցեդուրաների թիվն ավելացել է 14 %-ով, լիպոսակցիան և որովայնի ձգումը բավական նվազել են: Փորձագետների պնդմամբ՝ պատճառը Հոլիվուդն է, որը նորաձևություն է թելադրում գեղեցկության այս կամ այն չափանիշով, հայտնում է raut.ru-ն:

 

Դեմքի վիրաբուժական ձգումը և այլ երիտասարդացնող պրոցեդուրաներ ապահովում են վստահելի, երկարատև արդյունք, ապացուցել են իրենց անվտանգ լինելը: Հենց այս պատճառով հիվանդները նախընտրում են այն: Առայժմ մնում է նաև բոտոքսի և այլ երիտասարդացնող պրոցեդուրաների պահանջարկը: Դրանք վերացնում են մաշկի թառամածությունն ու դրան երիտասարդ ու ձիգ տեսք են տալիս: Սակայն այս արդյունքն ընդմիշտ չէ:

 

Պլաստիկ վիրահատությունն ավելի է տարածվում նաև տղամարդկանց շրջանում: Վիրաբուժական վիրահատությունների թիվը մեծացել է 10 և ավելի տոկոսով: Կանայք նախընտրում են ներմղել, ոչ թե արտամղել ճարպը: Ինչ վերաբերում է կազմվածքին՝ կանայք և տղամարդիկ նախընտրում են ավելի բնական և առողջարար մեթոդ՝ ֆիթնես:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ